Բրիտանացի դեռահասը iPhone-ի նոր` «Summly» հավելվածի մշակման համար 965 հազար դոլար է ստանալու:
17-ամյա Նիկ դ` Ալոիզիոյի մշակած հավելվածը սմարթֆոնների տերերին թույլ է տալիս նորությունների մեծ ծավալի տեքստերից «քամել» կարեւորը: Հավելվածի բացառիկությունը կայանում է նրանում, որ հիմա մեծ նյութերը կրճատվելու են մինչեւ 400 նիշը:
Ուշագրավ է, որ արդեն համակարգչային հանճար հռչակված դ` Ալոիզիոյի հովանավորների շարքում կան նաեւ հայտնի անձինք` Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն, ինչպես նաեւ հայտնի գրող Սթիվեն Ֆրայը:





























