«Porsche» ընկերությունում մեկնարկել է միջինշարժիչային սուպերմեքենայի թողարկման նախագիծը, որն ի վիճակի է մրցակցել «Ferrari 458 Italia»-ի եւ «McLaren MP4-12C»-ի հետ, հաղորդում է «Auto Express»-ը:
Ակնկալվում է, որ այն միջին տեղ կզբաղեցնի «911 GT2 RS» եւ «918 Spyder» մոդելների միջեւ: Վերջինից այն կստանա 4,6-լիտրանոց բենզինային շարժիչ` մոտ 577 ձիաուժ հզորությամբ: Տեղից մինչեւ 100 կմ/ժ արագություն հնարավոր կլինի զարգացնել երեք վայրկյանի ընթացքում:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է այն կոչվելու, սակայն, նախնական տվյալներով այն կրելու է 961 ինդեքսը: Նշվում է, որ «Porsche» -ի պատմության մեջ 961 մոդել արդեն եղել է. դա եղել է 959 սուպերմեքենայի արշավային տարբերակը, որը թողարկել են եզակի օրինակով եւ որը մասնակցել է երեք ավտոարշավի:
Նոր մոդելը Մեծ Բրիտանիայում կարժենա մոտավորապես 250 հազ. ֆունտ (փոքր-ինչ ավելի 400 հազ. դոլարից):




























