«Apple»-ը հրապարակով ներողություն է խնդրել «Samsung»-ից:  Ընկերության պաշտոնական ներողությունը հրապարկել է  բրիտանական «The Guardian» թերթում:  Հաղորդագրության մեջ ասվում է, որ կորեական ընկերությունը  չի պատճենել «iPad»-ը` իր «Galaxy Tab» պլանշետը ստեղծելիս:

Դրանով «Apple»-ը կատարել է բրիտանական դատարանի դատավճիռը, որով պահանջվում էր հրապարակավ ներողություն խնդրել կորեական ընկերությունից: «The Guardian»-ը նշում է, որ բրիտանական բարձրագույն  դատարանը հաստատել է, որ  «Galaxy Tab» պլանշետային համակարգիչները չեն կրկնում «Apple iPad»-ի դիզայնը:

Ավելի վաղ «Apple»-ն արդեն հրապարակել է իր ներողությունը`  պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ մեջբերվել էին դատավարի խոսքերը,  որ «iPad»-ը «զիլ» (cool) է համարել, սակայն նշվել էր, որ  ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դատարանները «Samsung»-ին մեղավոր էին ճանաչել:  Նման խոստովանությունը չէր բավարարել բրիտանական դատարանին:  «Apple»-ին  48 ժամ էր տրվել`  նոր ներողություն պատրաստելու եւ հրապարակելու համար: