Սերբիայում աղմկոտ սկանդալ է հասունացել կապված երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի եւ պաշտպանության նախարար Ալեքսանդրա Վուչիչի հեռախոսները գաղտնալսելու հետ:
Տեղեկատվության եւ անվտանգության գործակալությունը հաստատել է, որ մի քանի օր առաջ Սերբիայի ոստիկանությունն սկսել է գաղտնալսել Վուչիչի անձնական հեռախոսը: Նախագահ Նիկոլիչի անձնական հեռախոսազրույցները գաղտնալսելն, ըստ ԲԻԱ-ի, սկսվել էր ավելի վաղ:
Սերբիայի վարչապետ եւ ՆԳ նախարար Իվիցա Դաչիչն այսօր հայտարարել է, որ ինքն առնչություն չունի դրա հետ եւ տվել գլխավոր կասկածյալի անունը. նա Քրեական ոստիկանության վարչության ղեկավար Ռոդոլյուբ Միլովիչն է: Դաչիչի խոսքով, եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա «ՆԳՆ ղեկավար կազմում աշխատանքից հեռացումների եւ կալանավորումների շարք կկսվի, հաղորդում է NEWSru.com-ը:
«Սերբական Ուոթերգեյթի» պաշտոնական հետաքննությունը կսկսվի նոյեմբերի 5-ին: ԲԻԱ-ի գործակալները վստահ են, որ այդ գործի թիկունքում ներկա իշխանության վերին էշելոնի պաշտոնյաներ կամ օլիգարխիկ շրջանակների գործարարներ են կանգնած:





























