Քորնելիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների խումբը թռչող ռոբոտ է ստեղծել, որն ունակ է կողմնորոշվել անտառում, թունելներում կամ շենքերի ներսում, ինչը կարող է հսկայական նշանակություն ունենալ փրկարար-որոնողական գործողությունների ժամանակ:
Գիտնականները դժվարագույն խնդիր են լուծել, որպեսզի թռչող ռոբոտը չբախվի պատերի, ծառերի՝ հաշվի առնելով, որ ապարատը կառավարող մարդը միշտ չէ, որ կարող է արագ արձագանքել խոչընդոտների առկայությանը:
Խմբի ղեկավար, համակարգչային գիտությունների ամբիոնի դոցենտ Աշատոշ Սաքսենան եւ նրա թիվը թեսթ են անցկացրել՝ օգտագործելով արդեն վաճառքում եղած թռչող ապարատը՝ քառաթեւ ուղղաթիռը, որը հեռվից է կառավարվում: Նրանք վերածրագրավորել են այն ինստիտուտի միջանցքներով եւ աստիճանավանդակներով ինքնուրույն թռիչքներ կատարելու համար, օգտագործելով 3D տեսախցիկներ, հաղորդում է NEWSru.com-ը:
Ռոբոտը սովորում է հաշվի առնել բոլոր հնարավոր բնութագրող պատկերները՝ գույն, ձեւ, կոնտեքստ եւ այլն, օրինակ ծառին ամրացված որեւէ տուփ:





























