NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Alaska Dispatch»-ում հրապարկաված միջազգային հարցերով վերլուծաբան Մայքլ Մորանի հոդվածը.

Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում փակուղային իրավիճակը` Թեհրանի միջուկային հավակնությունների հետ կապված, ներգրավել է այլ խաղացողի եւս` Ադրբեջանին: Հատուկ ծառայությունների տվյալներով, Իրանի անվտանգության մարմինները եկել են այն եզրահանգման, որ Ադրեբջանը հավաքագրվել է Իսրայելի կողմից` Իրանի դեմ ուղղված կիբերգրոհների, սպանությունների ու ռազմական ակցիաների համար:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Իրանին ցնցել էին իրանցի ֆիզիկոս գիտնականների սպանությունները: Իրանի միջուկային ծրագրերի սերվերներում տեղադրվել էր համակարգչային «Stuxnet» վիրուսը: Իրանի պաշտոնատար անձինք այդ գրոհների մեջ մեղադրեցին իսրայելական արտաքին հետախուզությունը: Սակայն, ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքերով, Իրանը վերջերս եկել է այն եզրահանգման, որ բոլոր այդ գործողությունները կազմակերպվել են Ադրեբեջանի օգնությամբ:

Աղբյուրներից մեկը, ԿՀՎ նախկին բարձրաստիճան մի գործակալ, հայտարարեց, թե չի մեկնաբանի Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, սակայն հաստատեց, որ անօդաչու սարքերը եղել են Ադրբեջանի կողմից 1,6 մլրդ դոլարով Իսրայելից ձեռք բերած սպառազինությունների թվում:

Ադրբեջանը նաեւ գտնվում է Հայաստանի հետ տարածքյին վեճի մեջ` կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Արեւմուտքում Թուրքիան` Հայաստանի հետ ունեցած պատմական վեճի պատճառով, ադրբեջանցիների բնական դաշանակիցն է: Քանի որ Ռուսաստանն էլ պաշտպանեց Հայաստանի քրիստոնյաներին, Իրանն ու Ռուսաստանը լուռ դարձան դաշնակիցներ, Ադրբեջանն էլ սկսեց աջակցություն փնտրել ԱՄՆ-ում:

Սակայն Իսրայելի հետ լուրջ համագործակցության գաղափարն այդ լարվածությունը տեղափոխում է ուրիշ, առավել լուրջ մակարդակ: Ադրբեջանը իսրայելցի գործակալների համար արեժեքավոր դիրք է` Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանով:

Իսրայելական ուժերի կողմից ադրբեջանական բազների օգտագործման հնարասվորության մասին տեղեկությունները ԱՄՆ-ում արթնացրեցին ոմանց, այդ թվում` նախկին վարչակազմների ներկայացուցիչներին, ովքեր Օբամայի վարչակազմին մեղադրեցին տեղեկատվության մտադրված արտահոսքի մեջ` իսրայելական հնարավորությունները սաբոտաժի ենթարկելու նպատակով:

«Ես կարող եմ խոստանալ ձեզ, որ շատ բան, ինչ կատարվում է ԱՄՆ, Իսրայելի եւ Իրանի մեջ, անհայտ է մնում,- ասաց ԿՀՎ նախկին աշխատակիցն ու Քլինթոնի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Իրանի հետ պատերազմի հարցում խոսքը «երբ»-ի մասին չէ, այլ «որտեղ»-ի եւ «ինչպես»-ի մասին, եւ կախված բնորոշումից, այն հիմա արդեն տեղի է ունենում»: