ОС Google Android-ը շարունակում է մեծացնել իր եւ իր մրցակիցների միջեւ առկա տարբերությունը: IDC վերլուծական ընկերության տվյալներով, այս տարվա III եռամսյակում Android-ի բաժինը քանակական առումով հասել է շուկայի 75 տոկոսին:

Նրան հետապնդող iOS-ի ու BlackBerry-ի պլատֆորմներին է պատկանում շուկայի համապատասխանաբար 14,9 եւ 4,3 տոկոսը: Չորրորդ տեղում Nokia-ի Symbian-ն է՝ շուկայի 2,3 տոկոս մասնաբաժնով (մեկ տարի առաջ բոլոր մատակարարումների մեջ այդ պլատֆորմի մասնաբաժինը հասնում էր 14,6 տոկոսի):

Բջջային պլատֆորմների առաջին 5-յակը եզրափակում է Microsoft - Windows Phone 7-ն ու Windows Mobile-ը: Մեկ տարվա ընթացքում այս պլոտֆորմի համախառն մասնաբաժինը 1,2 տոկոսից աճել է մինչեւ 2 տոկոսի: Հատկանշական է, որ Windows Phone-ի սմարթֆոնների մատակարարումները ամենաբարձր աճն են ունեցել: այս տարվա 3-րդ եռամսյակում այդ աճը կազմել է 140 տոկոս կամ մինչեւ 3,6 մլն սարքավորում, հաղորդում է NEWSru.com-ը:

IDC-ի վիճակագրության համաձայն, Android-սմարթֆոնների մատակարարումները 3-րդ եռամսյակում հասել է 136 մլն հատի (մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 123,7 մլն էր):