Հակասություն. սա ամենահամապատասխան բառն է նկարագրելու Բեյրութում բացված «Երկու հեռանկար» ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է լիբանանական «The Daily Star»-ը, ցուցահանդեսում ներկայացված է հայ նկարիչներ Գագիկ Ղազանչյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի ավելի քան 34 աշխատանք: Ցուցահանդեսը «Համազգայինի» սրահում կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը:
Այցելուները կարող են գտնել երկու տարբեր ոճեր` Ղազանչյանի հզոր եւ հագեցած գույները եւ Սողոմոնյանի ավելի աբստրակտ մոտիվները, գրում է պարբերականը:





























