Պեկինում ձյան առատ տեղումներ են, ինչը դժվարացնում է երթեւեկությունը շատ ավտոճանապարհների վրա: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», նոյեմների 4-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ տեղումները կազմել են 50 մմ, որոշ շրջաններում` ավելի քան 90մմ: Ջերմաստիճանը նվազել է 8-10 աստիճանով:
Քաղաքի ղեկավարությունը վտանգի բարձր` «նանրջագույն» մակարդակի մասին է հայտարարել:
Առատ տեղումների պատճառով ավելի քան 400 մեքենա հայտնվել է ձյան գերության մեջ` Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում` Ուլանչաբու քաղաքի մոտ:




























