Նոյեմբերի 4-ին հայտնի կդառնա Եգիպտոսի ղպտիկան եկեղեցու նոր պատրիարքի անունը: Նախկին պատրիարք Շենուդա III-ը մահացել էր այս տարվա մարտին` 88 տարեկանում:
Ինչպես հաղորդում է BBC-ին, նրա տեղի հանար երեք հոգեւորական է հավակնում` 54-ամյա բժշկության դոկտոր, եպիսկոպոս Ռաֆայելը, 60-ամյա դեղաբան, եպիսկոպոս Թավադրոսը եւ 70-ամյա իրավաբան եւ հոգեւորական Ռաֆայել Ավա Մինան:
Ընտրությունը տեղի կունենա Կահիրեի Սբ Մարկոսի տաճարում: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որի անունով թղթիկը հանում է կապված աչքերով տղան:
Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 6 -10%-ը:





























