Ավստրալիայի ազգային ծառայության գիտնականները հայտարարել են քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդի մասին, որը հիմնված է արյան անալիզի վրա: Ըստ հետազոտողների` նոր մեթոդի արդյունավետությունը  կազմում է  մոտ  70 %, հաղորդում է  BBC-ն:

Ավստրալացի գիտնականները ուսումնասիրել են աղիների քաղցկեղը, որից տարեկան աշխարհում մահանում է  600 հազ. մարդ:  Ներկայումս այդ հիվանդացության ախտորոշումը շատ բարդ եւ աշխատատար է:

Նրանց գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ վնասված գենը, նշանակում է` հիվանդությունը հնարավոր է ի հայտ բերել արյան պարզ անալիզի միջոցով:

Հեղինակները կարծում են, որ  քաղցկեղի որոշման այդ մեթոդն արդեն համընդհանուր կդառնա 2013 թ-ի վերջին: