Տիբեթում հերթական ինքնահրկիզում է գրանցվել` ի նշան չինական կառավարման դեմ բողոքի: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի առավոտյան` Տունժենում, որը գտնվում է Ցինհայ չինական նահնագում, եւ ավարտվել է մահվամբ:
Ինչպես հաղորդում է AP-ն, այրված մարմնի լուսանկարը տեղադրվել է Հնդկաստանում գտնվող Տիբեթի` փախուստի մեջ գտնվող կառավարության կայքում:
Նշենք, որ 2011թ-ից Տիբեթում ինքնահրկիզման տասնյակ դեպքեր են գրանցվել:





























