Նոյեմբերի 4-ին հայտնի է դարձել Ղպտի եկեղեցու Ալեքսանդրիական եւ Համայն Աֆրիկայի  118-րդ պատրիարքի անունը: Նոր պատրիարքը 60-ամյա Թեոդորիուս Երկրորդն է:

Նա մասնագիտությամբ դեղագործ է,  1975թ. ավարտել է Ալեքսանդրիայի համալսարանը: Աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կառույցներում: Հոգեւորական է ձեռնադրվել 1998 թ-ին: 12  գրեքերի եւ գիտական աշխատությունների հեղինակ է:

Գահակալման պաշտոնական արարողույունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, նախկին պատրիարք Շենուդա III-ը մահացել էր այս տարվա մարտին` 88 տարեկանում: