Իրաքում մահվան երրորդ դատավճիռն է կայացվել փախուստի մեջ գտնվող երկրի փոխնախագահ, սուննիական գործիչ Թարիք ալ Հաշիմիի նկատմամբ:
Այսօր Բաղդադի դատարանը հեռակա կարգով նրան մեղավոր է ճանաչել իրաքյան շիաների նկատմամբ 2011թ. ահաբեկչության մեջ` օգտագործելով պայթուցիկով լի ավտոմեքենան:
Նույն մեղադրանքով մահվան է դատապարտվել նաեւ նրա փեսան` Ահմեդ Կահտանան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 1-ին Իրաքի դատարանը մահվան երկրորդ դատավճիռն էր կայացրել Հաշիմիի նկատմամբ:




























