Իրանը ստեղծել է սեփական անօդաչու սարքը` ուղղահայաց թռիչքով, տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
«Սարքը ստեղծվել է առաջավոր տեխնոլոգիաների վրա եւ նմանը չունի աշխարհում»,-ասել է նախագծի մասնակիցներից Աբբաս Ջամը:
Նրա խոսքով` նոր անօդաչու սարքի փորձարկումը տեղի կունենա հաջորդ տարի:





























