Օխոտի ծովի հատակում` Շանտարյան կղզիների մերձակայքում,  «Ռուբին» քարշակը երկարությամբ եւ լայնությամբ ոսկի տեղափոխող «Ամուրսկայա» բեռնանավին համապատասխան օբյեկտ է հայտնաբերել: Այդ մասին հայտնել է  Սախալինի վթարափրկարարական վարչության ղեկավարությունը: 

Միաժամանակ քարշակի նավապետից տեղեկություն է ստացվել, որ այդ շրջանում եղանակը կտրուկ վատացել է: Ջրասուզորդների աշխատանքն  առայժմ անհնար է, այն կշարունակվի  եղանակային պայմանների բարելավվելուց հետո:

Ինչպես հայտնում է ռադիո  «Մայակը», փոթորկալից եղանակը  «Ռուբինը» պոկել է խարսխից, այժմ քարշակը շարժվում է Խաբարովսկի երկրամասի ուղղությամբ: Այն շարունակում է որոնողական աշխատանքը: