ԱՄՆ-ում  նախագահական ընտրություններից 2 օր առաջ  թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին ընտրողների հավասար վստահությունն են վայելում: Այդպիսին են CNN-ի հարցման տվյալները:

Ըստ հետազոտության արդյունքների` Ռոմնիի եւ Օբամայի օգտին պատրաստ են քվեարկել 49%-ը: Ընդ որում 52%-ը հայտնել էին, որ նախընտրում են Օբամային,  51% -ը` Ռոմնիին: 51%-ն Օբամայի հետ համաձայն է կարեւոր հարցերում, 50% -ը` Ռոմնիի: 

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-4-ը, հարցերին պատասխանել են 1010 ամերիկացիներ, որոնցից 918-ը` գրանցված ընտրողներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այլ հարցումներ տալիս են նույն արդյունքը: Ըստ Politico թերթի` Օբամայի եւ Ռոմնիի օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 48%-ը,  NBC News-ի հարցումը ցույց է տվել, որ Օբամային մտադիր է աջակցել 48%-ը, Ռոմնիին` 47%-ը, ABC News-ի հարցումը`  Օբամա`  49%, Ռոմնի`48%: Միայն  Pew Research կենտրոնն է պնդում, որ  թեկնածուների միջեւ տարբերությունը 3 տոկոս է (50%` Օբաման,  47%` Ռոմնին):

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: