Հունաստանում Աթենքի մետրոյի եւ մերձքաղաքային գնացքի աշխատակիցները նոյեմբերի 5-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնելու: Բողոքներն սկսում են գործադուլային շաբաթը` նոյեմբերի 6-7-ը նախատեսված է երկօրյա համընդհանուր գործադուլ, հայտնում է «АН-online»-ը:
Արհեստակցական միությունների շարքում են նավաստիները, բժիշկները, շտապօգնության աշխատակիցները, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Հունական կառավարությունը մոտ օրերս ակնկալում է ընդունել 2013 թվականի ճգնաժամային բյուջեն եւ ԵՄ-ի ու ԱՄՀ-ի հետ վարկային նոր համաձայնագիրը: Այն նախատեսում է ծախսերի բազմամիլիարդանոց կրճատում` 31,5 միլիարդ եվրո վարկերի դիմաց: Տնտեսման նոր միջոցներն էլ հարուցում են արհմիությունների դժգոհությունը:
Աթենքի մետրոն նոյեմբերի 2-ին արդեն ապստամբել էր ` քաղաքում առաջացնելով խցանումներ:




























