Սիրիայի հակամարտության կարգավորումը նոր բանաձեւ չի պահանջում: Բավական է հակամարտող կողմերին երկխոսության կոչ անել: Իսկ դրան դեռեւս խանգարում է ապստամբներին պայքարը շարունակելու կոչերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կահիրեում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի` Լահդար Բրահիմիի հետ Սիրիայի հարցով տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌՈՍԲԱԼՏ-ը:
Ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Արեւմուտքի երկրները փորձում են հասնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունմանը, որպեսզի նրա օգնությամբ պայմաններ ստեղծվի երկրում իշխանափոխության համար: Բանաձեւը, որի մասին խոսում է Արեւմուտքը, «ծրագրվում է բացառապես մեկ նպատակով. սրել իրավիճակը եւ պայմաններ ստեղծել իշխանության փոփոխության համար»:
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հետեւողականորեն կոչ է անում հակամարտող կողմերին երկխոսություն սկսել, այն ժամանակ, երբ մի շարք այլ երկրներ կոչ են անում ապստամբներին շարունակել բռնությունները: «Մենք բոլորս մասնակցում են Ժնեւի համաձայնությանը, սակայն բոլորս տարբեր բաներ ենք ասում. Մենք պահանջում ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, որոշներն ասում են «Շարունակեք կրակել»»,-ասել է Լավրովը: Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը եւ Արաբական երկրների լիգան պայմանավորվել են համագործացության ֆորում ստեղծել, որի առաջին նիստի ժամանակ կքննարկվի Սիրիայի հարցը: Ֆորումի առաջին նիստը տեղի կունենա 2012 թ-ին Մոսկվայում: Հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Իր հերթին, ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին հայտնել է, որ Սիրիայի ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի: Ավելին` այդ ճգնաժամը կարող է ազդել հարեւան երկրների վրա, անգամ այն երկրների, որոնք հեռու են գտնվում Սիրիայի Արաբական Հանրապետությունից:





























