Զինյալ ահաբեկիչները սպանել են սիրիացի երիտասարդ դերասան Մուհամեդ Ռաֆեային` նշանավոր դերասան Ահմադ Ռաֆեայի որդուն: Դերասանը առեւանգվել էր  Դամասկոս քաղաքի Բարզե շրջանում:

Առեւանգվածի հայրը սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական  գործակալությանը հայտնել է, որ ահաբեկիչների զինված խումբը որդուն առեւանգել են նոյեմբերի 2-ին, իսկ նոյեմբերի 3-ին նա արդեն սպանված է եղել: Նա ասել է, որ հպարտանում է իր որդով եւ իր համար մեծ պատիվ է միանալ սիրիացի այն հայրերին, որոնց որդիները  նահատակվել են Հայրենիքի անկախության եւ պատվի համար:

«Մուհամադ  Ռաֆեայի առեւանգումը եւ սպանությունը այն հանցագործությունների շրջանակից է, որը զինված խմբավորումներն իրականացնում են  ազգային դեմքերի եւ Սիրիայի այն նշանավոր մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սկզբունքային դիրքորոշումն են հայտնում լայնազանգված դավադրության դեմ, ինչին ենթարկվում է երկիրը եւ քննադատում են ահաբեկիչների` սիրիացի ժողովրդի նատմամաբ իրականացվող  հանցագործությունները:Մուհամադ Ռաֆեան ծնվել  է 1982թ-ին: Նա իր ստեղծագործական գործունեությունը սկսել է թատրոնից եւ ռադիոյից, իսկ հետո նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում»,-նշում է ՍԱՆԱ-ն: