Վենեսուելայի ազգային գվարդիան կես տոննա կոկայինով բեռնատար է բռնել:
Բեռնատարը բռնվել է երկրի արեւմուտքում գտնվող Լարա նահանգում: Այնտեղ գտնվող կոկայինը կոլումբիական ծագում է ունեցել: Բեռնատարի վարորդը Վենեսուելայի քաղաքացի է, նա ձերբակալվել է, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ինչպես գրում է «lenta.ru»-ն, Վենեսուելան Կոլումբիայից եւ Պերուից Հյուսիսային Ամերիկա կոկայինի տեղափոխման տարանցիկ հիմնական ուղիներից է: Ըստ ամերիկյան եւ կոլումբիական իշխանությունների տվյալների` թմրավաճառների մեծամասնության նախընտրած երթուղիներն սկսվում են հենց Վենեսուելայից:





























