Բրիտանական HSBC Holdings-ը ԱՄն-ի իշխանություններին 1,5 մլրդ դոլարի չափով տուգանք կվճարի:

Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ի կոնգրեսի մասնագետները  բանկի ներքին փաստաթղթերի հիման վրա ֆինանսավարկային բաժնում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել: Մանսավորապես,  հետաքննության ընթացքում  բացահայտվել է, որ HSBC-ն վատ է վերահսկում իր այցելուների գործունեությունը:

Դա հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգում այնպիսի փողեր են հայտնվել, որոնք անօրինական  գործունեության արդյունք են: «Անարդյունավետ աշխատանքի  հետեւանքով HSBC բանկը 7 տարի  շարունակ մեքսիկացի  թմրակարտելների համար փողերի լվացման գործիք է ծառայել», -նշվել է սենատի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բացի այդ,  նշվում է, որ բանը «կասկածելի գործարքներ է» իրականացրել Կայմանյան կղզիներում, Իրանում, Սաուդիան Արաբիայում եւ Սիրիայում:  HSBC-ին նաեւ կասկածվում է արմատական մահմեդականներին ֆինանսավորող կազմակերպությունների հետ համագործակցության մեջ: