Մոսկվայում անհայտ տղամարդը կրակ է բացել երթուղային ավտոբուսում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսում նոյեմբերի 4-ին` առավոտյան ժամը 07.00-ին:

Ինչպես Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ  մամուլի ծառայությանը վկայակոչելով հայտնում է  «Ինտերֆաքսը,  տղամարդը կրակել է 3 անգամ եւ թաքնվել: 

Հրաձգության արդյունքում տուժել են 2 երիտասարդներ, նրանք կրծքի եւ ձախ ուսի վնասվածք են ստացել: Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են հանցագործներին: