Սոմալիի նախարարների կաբինետ կին է մտել: Ֆաուզիա Յուսուք Հաջի Ադան նոր կառավարության կազմում կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Ինչպես հայտնել է վարչապետ Աբդի Ֆարախ Շիրդոն, կառավարությունում ավելի քիչ նախարարներ կլինեն, քան նախկինում, ընդամենը 10 նախարար, հաղորդում BBC-ն:
Ինչպես գրում է «Գազետա.ru»-ն, Սոմալիում վերջերս են ընտրվել նախագահը եւ խորհրդարանը: 20 տարի շարունակ երկրում կենտրոնական իշխանություն չի եղել:




























