Վրաստանի Քսանիի համար 15 գաղութի բանտարկյալների մի քանի տասնյակ բարեկամներ փորձել են գիշերը ներխուժել ուղղիչ հաստատություն:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, նրանք հանդիպում են պահանջել բանտարկյալների հետ եւ բողոքել են շինություն մտցված հատուկ նշանակության ջոկատների դեմ: Գաղութի տարածք մտնելու փորձերի ժամանակ բախում է տեղի ունեցել պահակախմբի հետ, որի հետեւանքով նրանցից մեկը ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել:
Գիշերը ուղղիչ հաստատություն է ժամանել իրավապաշտպան Դմիտրի Լորդկիպանիձեն, ով փորձել է հանգստացնել հավաքվածներին, սակայն, չնայած դրան, բանտարկյալների բարեկամները գիշերել են գաղութի տարածքում:
Իրավապաշտպան Լորդկիպաձեն հայտնել է, որ 15 բանտարկյալ, որպես բողոքի նշան, կարել են բերանները: «Բանտարկյալների մի մասը վստահեցնում է, որ տեղական ադմինիստրացիան սպառնում է դաժան պատժով եւ գողութի տարածք հատուկ նշանակության ջոկատների մտցմամբ: Միեւնույն ժամանակ գաղութի աշխատակիցները դեռեւս ոչ մի անօրինական գործողություններ չեն իրականացրել բանտարկյալների նկատմամաբ»,- իրավապաշտպանին մեջբերում է «Նովոստի Գրուզիան»:
Լորդկիպանիձեն նաեւ հայտնել է, որ բանտարկյալներից ոմանք զանգահարում են բարեկամներին եւ պանաջում են, որպեսզի նրանք ջուրջօրյա հսկողություն սահմանեն գաղութի պատերի տակ, հակառակ դեպքում, իբր նրանց դաժան պատիժ է սպառնում:
Պատժամիջոցների կիրառման հարցերով նախարար Սոզար Սուբարին հայտնել է, որ ներկայումս գաղութում իրավիճակը հանգիստ է, իսկ իրավիճակը սրում են միայն այն մարդիկ, ովքեր հավաքվել են հաստատության տարածքում: Ինչպես կարծում է նախարարը, այս գաղութի շուրջ ստեղծված հուզումները կարող են սադրանքային լինել:Սցուբարին նաեւ նշել է, որ հատուկ նշանակության ջոկատներ գաղութի տարածք չեն մտցվել:
Անցյալ շաբաթ բողոքի ակցիա են իրականացրել նաեւ Ռուսթավյան բանտի բանտակյալները, որի շինության շուրջ հավաքվել էին բանտարկյալների բարեկամները եւ մոտիկները: Ռուսթավիում բողոքի ակցիաները հանգեցրել են բանտային ադմինիստրացիայի փոփոխության:





























