Հզոր հակացիկլոնով պայմանավորված տեղատարափ անձրեւները հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգում 22 բնակչի կյանք են խլել:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերս տեղատարափ անձրեւներ կտեղան երկրի եւս մի քանի շրջաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հեղեղները կաթվածահար են արել ավտոմոբիլային եւ երկաթուղային կապը, լուրջ վնաս են հասցրել բերքին: Ավելի քան 60 հազար մարդ տեղափոխվել են փախստականներիժամանակավոր 86 կացարաններ, որոնք շտապ ստեղծվել են տեղական իշխանությունների կողմից: Ողողումների գոտում 500 գյուղ կա, հայտնում է «utro.ru» -ն:
Նախորդ շաբաթ Հնդկաստանում փոթորկում էր «Նիլամ» ցիկլոնը, որը Անդհրա Պրադեշի հարեւանությամբ տեղակայված Թամի Նադու նահանգում խլել էր 10 մարդու կյանք: Քամու առավելագույն արագությունը կազմել էր 100 կմ/ժ:




























