Ամերիկյան Պիթսբուրգ քաղաքի կենդանաբանական այգում վայրի շների  հոշոտման պատճառով  երեխա է մահացել:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները,  միջադեպը տեղի է ունեցել 2012  թ-ի նոյեմբերի 4-ին: Մայրը բարձրացրել  է երեքամյա երեխային ձեռքերի վրա, որպեսզի վերջինս  կարողանա ավելի լավ տեսնել  շների վանդակը, սակայն  չի կարողացել պահել նրան: Երեխան ընկել է վանդակը, որտեղ 11 շուն է եղել:

Կենդանաբանական այգու աշխատակիցներին հաջողվել է հեռացնել շներից մի քանիսին, սակայն նրանց մեծ մասը ագրեսիվ են տրամադրված եղել, նրանք երեխայից հեռացել են միայն այն բանից հետո, երբ ժամանած ոստիկանները գնդակահարել են նրանցից մեկին: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել, սակայն  մեծ քանակությամբ արյուն կորցնելու  հետեւանքով մահացել է, հաղորդում է  «Ուտրո.ru»-ն:

Ներկայումս Պիթսբուրգի կենդանաբանական այգին փակ է այցելուների համար:Երեխայի մայրը, ում անունը չի բացահայտվում, ոստիկանությունում է գտնվում: Չհաստատված տվյալներով նրա նկատմամբ  հանցագործ անփութության մեղադրանք է առաջադրվել: