Ուզբեկստանի երեք բնակչուհիների դատապարտվել են Տաջիկստանի օգտին լրտեսություն կատարելու մեղեդրանքով: Կանայք մեղավոր են ճանաչվել նաեւ «պետական դավաճանություն» հոդվածով` դատապարտվելով 14 տարվա ազատազրկման:
Դատապարտյալները Սուրխանդարինյան շրջանի բնակչուհիներ են: Հետաքննության տվյալներով, նրանք պարգեւատրման դիմաց Տաջիկստանի հատուկ ծառայություններին են փոխանցել «Ուզբեկստանի զինվորական ստորաբաժանումների, անվտանգության օբեկտների եւ իրավապահ կառույցների մասին տեղեկություններ»:
Դատապարտյալներից մեկը Տաջիկստանի հատուկ ծառայություններին է փոխանցել «Սարիասիսկյան եւ Ուզունյան շրջանների դատախազության եւ Օդային երթեւեկության կառավարման լուսանկարներ»:
Նշվում է, որ վերջին տարիներին Ուզբեկստանում եւ Տաջիկստանում հարեւան երկրի հատուկ ծառայությունների հետ կապերի համար տասնյակ մարդիկ են դատապարտվել:





























