ՆԱՏՕ-ի համար հակասություններ չկան ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ Դաշինքի հետ գործընկերության միջեւ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը` նոյեմբերի 5-ին հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ցանկանում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել: Մեզ համար դա խնդիր չէ: ՆԱՏՕ–ի համար նման մոտեցումը խոսում է այն մասին, որ մենք չեն մրցում ոչ մեկի հետ»,-հայտնել է նա: Ապաթուրայը նաեւ հիշեցրել է ՀԱՊԿ զորավարժությունների մասին, որը այս տարի տեղի են ունեցել Հայաստանում` ընդգծելով, որ դա նույնպես խնդիր չէ Դաշինքի համար:





























