Ադրբեջանի  կազմակերպած սպառազինության մրցավազքը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը` ելույթ ունենալով  նոյեմբերի 5-ին Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում տեղի ունեցող սեմինարում:  

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորելու կարեւորությունը: «Ադրբեջանի սպառազինության մրցավազքը եւ ռազմատենչ հայտարարությունները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է Հայկ Քոթանջյանը՝ հավելելով, որ  Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ անվտանգության  հաստատմանը: