Այսօր` նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով:

Օրակարգում  եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության  կառավարման խորհրդի նախագահի եւ  տնօրենի ընտրության հարցերը:  Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել  ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, իսկ  տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:

Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը,  ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: