Ֆլորիդա նահանգի 99-ամյա բնակչուհի Ռոուզի Լյուսին կյանքում առաջին անգամ կընտրի իր երկրի նախագահին` օգտվելով վաղաժակետ քվեարկության իրավունքից:
Նրա խոսքով, նախկինում որեւէ մեկին ընտրելու իր 24 իրավունքներից նա չի օգտվել: «Եթե Աստված ինձ հնարավորություն է տվել ապրել մինչեւ այս ընտրություններ, ապա արդեն քվեարկության ժամանակն է»,-նրա խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռոուզի Լյուսին պատմել է, որ նա 7 տարեկան է եղել, երբ 1920 թ-ի օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունել է երկրի Սահմանադրության 19-րդ փոփոխությունը, որը թույլ է տվել կանանց ընտրության մասնակցել:
Վաղաժամկետ քվեարկության իրավունքից օգտվել են 34 նահանգների 25 մլն բնակիչներ: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:





























