Նոյեմբերի 4-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982 թ. ծնված Գոհար Պետրոսյանը եւ  2010 թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, նշված բնակարանում, լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: