Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները ԿԸՀ-ի շենքի մոտ չարտոնված հավաք են կազմակերպել՝ բողոքելով ընտրությունների կեղծման դեմ:
Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, Կիեւում մոտ հազար մարդ է հավաքվել, իսկ «gazeta.ua»-ը հայտնում է մի քանի հազար ցուցարարների մասին:
«Բատկիվշչինայի», «ՀԱՐՎԱԾ»-ի եւ «Ազատության» առաջնորդները հրապարակել են հռչակագիր` պահանջելով դադարեցնել ընտրությունների արդյունքների կեղծումները: Այն ուղղված է ԿԸՀ-ին, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Հայտարարվել է, որ եթե նախագահն իրավիճակը չշտկի, ընդդիմությունը կպայքարի նրա հրաժարականի համար:
ԿԸՀ-ի բակում ոստիկանական մի քանի հարյուր հատուկ ստորաբաժանումներ են գտնվում: Մուտքի մոտ այցելուներին հանգամանորեն խուզարկում են: Իրավապահ մարմինների աշխատակիցները հավաքվածներին բարձրախոսով կոչ են անում ցրվել: Եթե պահանջը չկատարվի, ոստիկանությունն սպառնում է բռնի ցրել հավաքվածներին:




























