Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ վթարի են ենթարկվել սպան եւ ենթասպան:  Ինչպես ոստիկանությունից հայտնել են  ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը,  միջադեպը տեղի է ունեցել Աբշերոնյան շրջանի Խոկմելի գյուղի տարածքում:

Վթարի են ենթարկվել   Ադրբեջանի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողներ սպա Էլնուր Ալիեւը  եւ ենթասպա Սալամ Աբդուլաեւը: Երկու զինծառայողները հոսպիտալացվել են: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Նշենք, որ նման միջադեպերը ադրբեջանական բանակում մշտատեւ բնույթ են կրում:Բացի այդ, փոքր իսկ հնարավորության դեպքում, եթե  միջադեպը տեղի է ունենում  սահմանային գոտում, նման կորուստները «վերագրվում են» «հայերի գործողություններին»: