Մոսկվայում  մեկ համերգով ելույթ կունենա հայկական հայրենասիրական երգերի լեգենդար կատարող Գառնիկ Սարգսյանը: Հայրենասիրական երգերի երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Գառնիկ Սարգսյանի  գործունեությունը մարմնավորում է հայ ժողովրդի ազատության ձգտումը, ֆիդայու,  հայրենիքի պաշտպանի եւ հայկական բանակի զինվորի քաջությունը: Արդեն մի քանի տասնամյակ շարունակ  հայ մշակույթի քարոզիչը իր  ինքնատիպ արվեստով ներկայացնում է տարբեր ժամանակների հայկական  ազգային-ազատագրական պայքարները: Նա մեծ պահանջարկ ունի բոլոր այն երկրներում, որտեղ հայկական համայնք  կա:

Գառնիկ Սարգսյանի մոսկովյան բացառիկ համերգը նախաձեռնվել է հայ երիտասարդների խմբի կողմից` «Հայ-ռուսական համագործակցություն» կազմկերպության աջակցությամբ:

Համերգը տեղի կունենա  «Սուրիկով հոլում», ժամը 18:00-ին: