Թեհրանում մեծապես կարեւորում են ներսիրիական գործերին արտաքին միջամտություն թույլ չտալուն ուղղված ջանքերը: Այդ նպատակով Իրանի մայրաքաղաքում օգոստոսի 26-31-ն անցկացվել ստեղծված Չմիավորման շարժման գագաթաժողովը: Այդ մասին եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հարցազրույցի տեքստը մեջբերված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
«Իրանը միացել է Սիրիայի հարցով «Գործողությունների խմբի» Ժնեւյան կոմյունիկեին: Նախագահ Մ. Մուրսիի նախաձեռնությանը համապատասխան` իրանական պատվիրակությունը Եգիպտոսի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցում է տարածաշրջանային ջանքերին, որոնք ուղղված են Ժնեւի կոմյունիկեի դրույթները գործնական հարթություն փոխանցելուն: Մենք կողջունեինք նաեւ Սաուդյան Արաբիայի միացումը, որին Եգիպտոսի նախագահը նույնպես հրավիրել է մասնակցելու:
Իրանը Ռուսաստանի նման աջակցել է մահմեդական Զոհաբերության տոնի օրերին Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լ. Բահիմիի նախաձեռնությունը, որը, ցավոք, չէր պահպանվել», - ասել է Լավրովը:





























