Դիարբեքիրի 2-րդ ռազմաօդային բազայից օդ բարձրացած 8 հատ F-16 կործանիչներն անցել են Իրաքի սահմանը եւ ռմբակոծել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերին պատկանող անօդաչու Heron-ները նոյեմբերի 4-ին նախ հետախուզական թռիչքներ են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների վրայով, որից հետո կոորդինատները փոխանցել են ռազմաօդային բազային։ Այնուհետ Դիարբեքիրի ռազմաօդային 2-րդ բազայից օդ բարձրացած 8 կործանիչները մոտ 2 ժամ ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում տեղակայված PKK-ի ճամբարները։
Թեեւ PKK-ի ճամբարներում գտնվում են հակաօդային պաշտպանության մի քանի զինատեսակներ, թուրքական կործաիչների դեմ գործողություններ չեն իրականացվել։ Ռմբակոծությունից հետո կորուստների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։




























