Վրաստանում հատուկ Իլիա II պատրիարքի համար հսկայական սուջուխ են պատրաստել: Այն պատրաստել է Գիգիթելաշվիլի ընտանիքը` Գուրգուլեթի գյուղից:   

Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», 8 մ-անոց սուջուխի համար օգտագործվել է 2 կգ հունական ընկույզ, 28 լ խաղողի հյութ եւ 7 կգ ալյուր: 

Պատրաստելիս Գիգիթելաշվիլի ընտանիքում ներկա են եղել հարազատները եւ հանրահայտ ճանապարհորդ Ջումբեր Լեժավան: 8 մ-անոց սուջուխը պատրաստվել է պատրիարքի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: