Պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթի մարմնի արտաշիրմումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Ինչպես հաղորդում է AP-ն, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, Լոզան քաղաքի Ռադիոֆիզիկայի ինստիտուտի փորձագետների խումբն արդեն ժամանել է Հորդանան գետի արեւմտյան ափ, որտեղ գտնվում է Արաֆաթի դամբարանը:
Նախատեսվում է, որ շվեյցարացի գիտնականներին կմիանա նաեւ Ֆրանսիայի դատափորձագետների պատվիրակությունը, ովքեր պաղեստինյան առաջնորդի մահվան կապակցությամբ անկախ հետաքննություն են իրականացնում: Աղբյուրի տվյալով` անալիզի համար մնացորդի նմուշ գիտնականներին կթույլատրվի վերցնել միայն մեկ անգամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախկինում շվեյցարացի մասնագետները ուսումնասիրել են այն իրերը, որոնցից մահվանից առաջ օգտվել է Արաֆաթը:Պարզվել է, որ Արաֆաթի իրերի, ինչպես նաեւ արյան, մեզի մեջ եղել է ռադիոկատիվ նյութի` պոլոնիում 10-ի մեծ պարունակություն, ինչը կարող էր Պաղեստինի առաջնորդի մահվան պատճառ դառնալ:
Արաֆաթը վախճանվել է 2004 թ-ին Փարիզի ռազմական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր ծանր վիճակում: Արաֆաթի մահվան հստակ պատճառների բացակայությունը նրա հնարավոր թունավորման լուրերի հետեւանք են դարձել: Սակայն բազմաթիվ անալիզները, որոնք իրականացվել են տարբեր երկրների բժիշկների կողմից, նրա արյան մեջ թույնի առկայություն չեն հայտնաբերել:




























