Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Ջիհադ ալ-Լահամը հայտարարել է, թե Թուրքիային ոչ միայն թույլ է տալիս զինված խմբավորումներին հատել Սիրիայի սահմանը, այլ նաեւ նրանց արբանյակային հետախուզական տվյալներ է փոխանցում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իրանական Fars լրատվական գործակալությանը, Սիրիայի խորհրդարանի նախագահ ալ-Լահամը նշել է, թե Թուրքիան զինված խմբարումների անցումը Թուրքիայից Սիրիա ոչ մի կերպ չի խոչընդոտում։ Նա նշել է, թե առանց Թուրքիայի մասնակցության հնարավոր չէ սահմանի վրա կանխել ահաբեկիչների մուտքը Սիրիա։

Սիրիայի խորհրդարանի նախագահը նաեւ մեղադրել է Թուրքիային՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող զինված խմբավորումներին արբանյակային հետախուզական տվյալներ տրամադրելու մեջ։ Ալ-Լահամը շեշտել է, թե Թուրքիայի տրամադրած տվյալների հիման վրա զինված խմբավորումները զինված հարձակումներ են գործում բանակի դեմ։