Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթեւեկություն ապահովելուն:
Վարորդներին տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ից ստուգվելու է նաեւ տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն՝ քսան հազար դրամ:
Անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել վարորդներին, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջեւի հողմապակու նեքեւի աջ անկյունում:





























