Նոյեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է ճանփեզրի բետոնե սյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























