Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) գլխավոր կոնգրեսում տեղի ունեցած կուսակցության նախագահի ընտրության ժամանակ կրկին հաղթել է Դեւլեթ Բահչելին։

Կուսակցության պատմության մեջ առաջին անգամ կուսակցության նախագահի թեկնածության համար առաջադրվել էին մեկից ավել անձիք։ Կուսակցության առաջնորդ դառնալու համար թեկնածություն էր ներկայացրել 10 հոգի, որոնցից 3-ին է հաջողվել ստանալ ընտրվելու իրավունք։

Կուսակցության գլխավոր կոնգրեսի ժամանակ քվեարկության է մասնակցել 1 216 պատվիրակ, որոնց տված 725 ձայնով կուսակցության նախագահ վերընտրվեց Դեւլեթ Բահչելին։

Նշենք, որ MHP-ն ստեղծվել է 1969 թվականին Ալփարսլան Թյուրքեշի կողմից եւ համարվում է ազգայնական ծայրահեղ աջ կուսակցություն։ MHP-ն գործունեության ընթացքում միավորվել տարբեր կուսակցությունների հետ եւ կրկին բաժանվել: Կուսակցության դրոշն է՝ կարմիր ֆոնի վրա 3 սպիտակ մահիկները։