Ուկրաինայում ձերբակալել են մարդկային օրգանների վաճառքով զբաղվողին, հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Օրգանները երկրից դուրս են բերվել:
Հանցագործները ընտրել են երիտասարդների, հավաքագրել են նրանց, անձնագրեր եւ փաստաթղթեր են ձեւակերպել եւ ուղարկել են Էկվադորի, Կոստա-Ռիկայի եւ Շրի-Լանկայի հիվանդանոցներ: Իսկ այնտեղ դժբախտներին վիրահատության են ենթարկել` սովորաբար հանելով երիկամները:
Հայտնի են ամենաքիչը 7 ուկրաինացիների անուններ, ովքեր զրկվել են երիկամներից: Բոլոր նրանք ոչ մի խնդիր չեն ունեցել առողջության հետ, բայց ունեցել են մեծ պարտքեր կամ անապահով են եղել: Մանրազնին հետազոտությունից հետո դոնորները ստացել են երկար սպասված 10 հազար դոլարը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Վաճառքը կազմակերպել է նախկինում դատված 34-ամյա տղամարդ, որի բաժինը ամեն մի դոնորի դիմաց եղել է 2-3 հազար դոլար: Իրավապահները հանցագործին բռնել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում:
Մատակարարին ձերբակալել են Կիեւ-Մադրիդ չվերթի գրանցումից հետո: Նա պատրաստվում էր վիրահատության ուղարկել հերթկան երկու զոհին:





























