Թուրքիայի կառավարության շենքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցող նախարարների խորհրդի ժողով ժամանակ կրակոցներ են հնչել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության շենքի հետնամուտքին է մոտեցել Նուրի Բաշքափան անունով անձը եւ մուտքի մոտ ատրճանակով կրակել։ Կրակոցներից հետ նա հանձնվել է անվտանգության աշխատակիցներին։
Դեպքը տեղի է ունեցել 10 մետր հեռու այն սրահից, որտեղ որ Էրդողանը վարել է նախարարների խորհրդի նիստը։
Ըստ պնդումների, Նուրի Բաշքափանին աշխատանքից հեռացրել են եւ նա այդ ձեւով է իր բողոքը հայտնել։
Դեպքի վայր է մեկնել նաեւ Անկարայի ոստիկանապետը։




























