ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին որոշել է ստանել հրեաների ձայները` հանդես գալով Իսրայելի քաղաքականության կողմնակցի դերում: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրան մեծ հիասթափություն է սպասվում: Այդ մասին CNN-ի կայքում հրապարակած իր հոդվածում գրում է հայտնի սոցիոլոգ Ամիթայ Էթցիոնին:
Հրեաների մեծամասնության համար Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն առաջին տեղում չէ: Օրինակ, պատասխանողների 51%-ը թեկնածուին ընտրելիս տնտեսական հարցերն ամենակարեւորն է համարում:
Ըստ սոցիոլոգի` Ամերիկայի հրեաները քվեարկում են իրենց համայնքի շահերից ելնելով: Ըստ հարցումների` կայանալիք ընտրություններին Օբաման հրեաներից ավելի քիչ ձայն կստանա, քան 2008 թվականին: Սոցիոլոգը կարծում է, որ իրենց դիրքորոշումը փոխած հրեաների մեծամասնությունն իրենց հայացքները չեն փոխել Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի պատճառով:
Սոցիոլոգը կածում է, որ այն միտքը, թե էթնիկ խմբերն իրենց շահերն ավելի բարձր են դասում, քան Ամերիկայի նկատմամբ պարտավորությունները կամ էլ մտածում են այդպես, այդ փաստերը պետք է թվերով հաստատվեն:
«Հրեաների դեպքում տվյալներն այլ են: Ընտրող 100 հրեայից միայն 4-ն է կարծում, որ թեկնածուի ընտրելիս Իսրայելը որոշիչ գործոն է»,- եզրակացրել է սոցիոլոգը:





























