Թուրքիայի Քոնիա քաղաքում բեռնափոխադրումներով զբաղվող մի ընկերության տեխսպասարկման սրահում ապրող հովվաշան եւ 2 կատուների ընկերությունը զարմացնում է այցելուներին։ Կատուներից մեկը նույնիսկ բարձրանում է մեծ հովվաշան վրա եւ մերսում է նրան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 9-ամյա Բինազ անունով գերմանական հովվաշանը եւ 2 կատուներին պահող 85-ամյա Մուսթաֆա Յոլջուն նշել է, թե կատուների հայտնվելուց ի վեր Բիազը նրանց հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում։ «4 հատ շուն ունեմ եւ մեկ հատ կատու։ Ամենամեծը Բինազն է՝ 9 տարեկան։ Երբ կատուս ձագեր ունեցավ, նրանց բերեցի այստեղ։ Բինազը նրանց շատ ջերմ ընդունեց։ Հիմա նրանք ընկերացել են եւ միասին են ճաշում։ Կատուներն այնքան են սիրում Բինազին, որ նրանից չեն հեռանում»,-ասել է Մուսթաֆա Յոլջուն։




























