Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ` նոյեմբերի 4-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 12.10-ին, մի քաղաքացուց  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, երթուղային տաքսիներից մեկի տնօրենը ու կարգավարը հարվածել են իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, հիշյալ երթուղու տնօրենը եւ կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ծեծկռտուք է տեղի ունեցել 117 համարի երթուղու դիսպետչերանոցում: 26-ամյա երիտասարդին ծեծի են ենթարկել նույն երթուղու տնօրենն ու դիսպետչերը:

Ծեծի ենթարկվածը իրենց վարորդներից է եղել: Երթուղու Տնօրենը 32-ամյա Արտակ Ավետիսյանն է, իսկ դիսպետչերը` 60-ին մոտ մի տղամարդ: Երիտասարդը դիմել է իրավապահներին: