Apple-ի iPad պլանշետային համակարգիչների բաժինը համաշխարհային շուկայում վերջին եռամսյակում նվազել է 50,4 տոկոսով, այն դեպքում, երբ պլանշետների արտադրման  Google Android համակարգի բազան` Samsung-ի գլխավորությամբ, անցյալ տարվա համեմատ ավելացրել է իր բաժինը: Այս մասին ասվում է IDC վերլուծական  ընկերության հաշվետվության մեջ:

Apple-ը, որը ստեղծել է պլանշետների ժամանակակից շուկան, այս սեգմենտում առաջատար է եղել  2010 թ-ից` iPad-ի իր առաջին մոդելի դուրս գալուց սկսված: Սակայն վերջին ժամանակներս արտադրողը ուժեղ ճնշման է ենթարկվում  մրցակիցների կողմից,  որոնցից  որոշները դեմպինգի են դիմում:

Samsung-ը զբաղեցրել է 18,4 տոկոս բաժինը` երրորդ եռամսյակում շուկա դուրս բերելով 5,1 մլն պլանշետ, ինչը ավելի քան երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Amazon-ը` 9 տոկոսով: Ընկերությունը պլանշետների շուկայում  ներկայացվել է անցյալ աշնանից, երբ ԱՄՆ-ի շուկայում նոր հայտնվել էր առաջին սերնդի Kindle Fire-ը: Գրեթե նույն` 8,6 տոկոսը ունի Asus-ը: Հուլիսից ընկերությունը Google-ի պատվերով արտադրում է Nexus 7 պլանշետները, որոնք հզոր սարքավորումների հագեցվածության եւ ցածր գնի շնորհիվ մեծ ճանաչում ունի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս տարվա երրորդ եռամսյակում  շուկա են դուրս բերվել 27,8 պլանշետ, ինչը 49,5 տոկոսով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: